-
04.02.2021|
14:16
Կառավարության որոշմամբ, պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան Աժ-ի 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները. «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն` 9.1 միլիոն, ԼՀԿ-ն` 7 միլիոն, ՀՀԿ-ն՝ 5.2 միլիոն, և ՀՅԴ-ն՝4.3 միլիոն դրամ։
-
02.02.2021|
13:23
Սերժ Սարգսյանը, որ վարակվել էր կորոնավիրուսով եւ հունվարի 17-ից ինքնամեկուսացման մեջ էր գտնվում, երեկվանից դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Նա հիվանդությունը շատ թեթեւ է տարել, ապա թեստ է հանձնել, պատասխանը բացասական է եղել, եւ երեկվանից արդեն գրասենյակում է։
-
30.01.2021|
14:56
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ ձեւով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած այն նախագծի վերաբերյալ, թե պետք է ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո հնարավորություն տալ խորհրդարանը ինքնալուծարելու:
-
29.01.2021|
13:25
Նախօրեին երեք լրատվամիջոցներին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 16-17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում ընտրությունների գաղափարը։
-
29.01.2021|
13:12
ԼՀԿ-ն դոնորների միջազգային համաժողով հրավիրելու և հումանիտար օգնություն հավաքագրել ուղղությամբ կառավարությունը քայլ չի ձեռնարկել, ֆեյսբուքյան էջում նշել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով, որ ՌԴ նախագահն է միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին:
-
28.01.2021|
13:30
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային տրամադրություններ են:
-
27.01.2021|
17:36
«Mediaport» տելեգրամյան ալիքը գրում է, որ պատերազմի թեժ օրերին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների այցը Արցախ ձևակերպվել է որպես գործուղում և եղել է պետբյուջեի հաշվին։
-
27.01.2021|
13:53
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ:
-
27.01.2021|
13:52
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, եւ ներկա կլինի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
-
27.01.2021|
13:49
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետևում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: